Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Անվտանգ սնունդ շոգ եղանակին. 1in.am

Անվտանգ սնունդ շոգ եղանակին. 1in.am

Բանջարեղենը և կանաչեղենը պետք է գերակշռեն սեղանին: Տարբեր տեսակի բանջարեղենային ապուրները և աղցանները պարունակում են վիտամիններ և օգտակար են շոգ եղանակին. աղցանները պետք է համեմել ոչ թե մայոնեզով, այլ բուսական յուղով և ցիտրուսի հյութով:

Շոգ եղանակին իդեալական մթերք են համարվում սեխն ու ձմերուկը, նրանց հետևում են տանձը, խնձորը, ծիրանը և հատապտուղները: Մրգերն ու հատապտուղները պարունակում են մեծ քանակությամբ խոնավություն, ինչը տեղին է շոգ եղանակին: Չպետք է մոռանալ շաքար պարունակող մրգերի, հատկապես բանանի և խաղողի մասին, որոնք նպաստում են գիրացմանը:

Օգտակար է ջուրը, ինչպես նաև թեյը՝ տաք թե սառը, ցանկալի է կիտրոնով: Ծարավը շատ լավ հագեցնում է կվասը:

Ինչ չի կարելի ուտել


Ամռանը մանրէներն իրենց շատ լավ են զգում: Հետևաբար պետք է օգտագործել միայն թարմ պատրաստված ուտելիք: Ցանկացած, նույնիսկ սառնարանում պահպանված ուտելիքը կարող է թունավորման պատճառ լինել:

Խորհուրդ է տրվում նվազեցնել մսի և ձկնեղենի, ինչպես նաև կաթնամթերքի օգտագործումը, իսկ եթե, այնուամենայնիվ, այն օգտագործում եք, աշխատեք ուտել պատրաստելուց հետո կես ժամվա ընթացքում:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. domsow.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ